Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությունը Փարիզում հանդիպումների ընթացքում քննարկել է Ֆրանսիայի շարունակական ներգրավվածության կարևորությունը՝ հանուն ՀՀ անվտանգության

Նոյեմբեր 25,2024 14:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վաշինգտոն – Մինչ Ադրբեջանը հյուրընկալում էր COP29-ը, և դրա բռնապետ նախագահը քննադատում էր Ֆրանսիային Հայաստանին աջակցելու համար, Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությունը՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի, նախագահ Քերոլին Մուգարի, ցմահ հոգաբարձու Նուբար Աֆեյանի և գործադիր տնօրեն Բրայան Արդունիի մասնակցությամբ մեկնեց Փարիզ ու շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային իր աջակցության համար և բազմաթիվ պաշտոնյաների հետ քննարկեց շարունակական ներգրավվածության կարևորությունը՝ հանուն հայ ժողովրդի բարելավման և Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության: Ֆրանսիայի և Եվրոպայի հասցեին Ալիևի սադրիչ հայտարարություններից հետո այս երկիրը կասեցրեց իր բարձրաստիճան պատվիրակության մասնակցությունը COP29-ին:

Այցի ընթացքում և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) անդամների և աջակիցների հետ պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի դիմադրության շարժման հայ մարտիկներ՝ Միսաք և Մելինե Մանուշյանների ժառանգությանը, որոնց աճյունները տեղափոխվել էին Փարիզի Պանթեոնի դամբարան ավելի վաղ այս տարի:

«Համագումարը շոյված էր Մանուշյան ընտանիքին իր հարգանքի տուրքը մատուցելու հնարավորության համար: Միսաքի ժառանգությունը ֆրանսիական դիմադրության մեջ՝ հայ ու ֆրանսիացի ժողովուրդների միջև ամուր և հարատև կապերի վկայությունն է»,- ասաց Համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը: «Մենք մեծապես գնահատում ենք ֆրանսիացիների շարունակական աջակցությունը, մինչ Հայաստանը բախվում է գոյաբանական սպառնալիքների Ադրբեջանի կոմից»,- շարունակեց Բարսամյանը:

Ֆրանսիայում գտնվելու ժամանակ Համագումարի ղեկավարները նաև ներկա գտնվեցին FAST-ի գալա միջոցառմանը, վերջինս մի նորարարության էկոհամակարգ է, որը Հայաստանում և նրա սահմաններից դուրս գիտնականներին, տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին ու նորարարներին առաջնորդում է հաջողության հասնելու համաշխարհային հարթակում:

«Մենք ողջունում ենք FAST-ին իր կարևոր աշխատանքի համար և պատիվ ունեցանք մասնակցել հատուկ երեկոյի՝ ի աջակցություն իր առաքելությանը», – հավելեց Բարսամյանը:

Լուսանկարում՝ Համագումարի պատվիրակությունը Փարիզում, Ազգային կոնվենտում։ Պատվիրակության կազմում են՝ Համագումարի ցմահ հոգաբարձու դոկտոր Նուբար Աֆեյանը, Համագումարի նախագահ Քերոլին Մուգարը, Համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը և Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, որը ժամանեց Հայաստանից՝ պատվիրակությանը միանալու համար

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930