Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Չեխիայի դեսպանը՝ ռուսական «ԿամԱԶ» աղբատարի ղեկին

Նոյեմբեր 25,2024 14:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը նստել է ռուսական «ԿամԱԶ» աղբատարի ղեկին՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հաստատությունում:

«Ծանր աշխատանք է, բայց մենք աստիճանաբար մաքրում ենք աշխարհը կանանց նկատմամբ բռնությունից», – X-ում գրել է դեսպանը:

Հիշեցնենք՝  Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը 2008 թվականին կանանց նկատմամբ բռնությանը վերջ դնելու UNiTE՝ «ՄԻԱՑԵՔ մինչև 2030 թվականը» արշավ է սկսել: Արշավի գույնը նարնջագույնն է:

UNiTE-ը կոչ է անում ամեն տարի Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվանից՝ նոյեմբերի 25-ից՝ մինչև դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների օրը՝ կրել նարնջագույն հագուստ և քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930