Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 25-ին կեսօրից հետո, 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 25-ին կեսօրից հետո, 26-27-ին, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 25-26-ին լեռնային շրւջաններում ձյան, 27-28-ին նախալեռնային և հովտային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-28-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
Կարդացեք նաև
Երևան քաղաքի նոյեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 15.2°C (1968թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա -7.3°C (1973թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 4.2°C
Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին:
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն