Լրահոս
Օրվա լրահոսը

«Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին միջազգային ֆինանսական կառույցի կարգավիճակ տալու խնդիր է առաջացել, որ առավել արագ արձագանքի հիմնադիր երկրների կարիքներին»

Նոյեմբեր 25,2024 13:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի կողմից: Ի սկզբանե հիմնադրամն իրավաբանական անձ չի հանդիսացել, եւ վերջինիս միջոցները կառավարվել են Եվրասիական զարգացման բանկի հետ առանձին պայմանագրով: Եվրասիական զարգացման բանկի հիմնական ուղղվածությունը մասնավոր սեկտորն է եւ վերջինիս նախագծերի ֆինանսավորումը, իսկ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամինը՝ տարածաշրջանային ֆինանսական կայունության ապահովումը: Այժմ հիմնադրամին առանձին միջազգային ֆինանսական կառույցի կարգավիճակ տալու խնդիր է առաջացել, որ առավել արագ արձագանքի հիմնադիր երկրների կարիքներին: Այդ նպատակով էլ 2023 թվականին մշակվել ու հիմնադրամի խորհրդի քննարկմանն է ներկայացվել այս փաթեթը, որը ստորագրվել է ընթացիկ տարվա հունիսի 26-ին եւ այժմ վավերացման փուլն է:

Այս մասին նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացնելով ««Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու հարցը:

Կանոնադրական կապիալում ներդրումների մասին խոսելիս փոխնախարարը տեղեկացրել է, որ ընդհանուր 8,5 մլն դոլարի ներդրում կա հիմնադրամում, մեր երկրի ներդրումը 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք է: Խոշոր ներդրողները թեպետ Ռուսաստանն ու Ղազախստանն են, սակայն Հայաստանը եւս բազմաթիվ ուղղություններով համագործակցում է:

«Այսօր հիմնադրամն անկախ գործող կառույց է, բայց անջատման գործընթացների մեջ է»,- նշել է փոխնախարարն ու հիմնադրամի հետ մի շարք ոլորտներում վարկային ու դրամաշնորհային ծրագրերի շրջանակում համագործակցությունն է մանրամասնել:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930