«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Վերջին օրերին Բրյուսելում` ԵՄ խորհրդարանում եւ ԵՄ հանձնաժողովում, ALDE-ի կուսակցության գրասենյակում եւ առանձին ԵՄ պատգամավորների հետ կարեւոր հանդիպումներ ունեցանք` ներկայացնելով Հայաստանի անվտանգային խնդիրներն ու սպառնալիքները, հատկապես Թրամփի ընտրության ու տարբեր երկրներում լիբերալ ժողովրդավարական արժեքների հետընթացի պայմաններում եւ Ալիեւի շարունակական սպառնալիքների ու Պուտինի հետ համատեղ ծրագրերի իրավիճակում։
Բավական օգտակար ու հետաքրքիր հանդիպումներ ու քննարկումներ ունեցանք նաեւ Բեռլինում։
Վրաստանի եւ Ուկրաինայի կին քաղաքական գործիչների հետ համատեղ այս այցը հնարավորություն տվեց նաեւ խնդիրները ընդհանուր տարածաշրջանային համատեքստում քննարկել, ինչպես նաեւ մանրամասն հասկանալ Վրաստանում տեղի ունեցող գործընթացներն ու հնարավոր հետեւանքները։
Կարդացեք նաև