Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իրեն զգուշացրել էի, որ գլխին սարքելու են»․ Արթուր Խաչատրյանը՝ Հովիկ Աղազարյանի մանդատից հրաժարվելու խնդրանքի մասին

Նոյեմբեր 25,2024 13:18

«Ես իրեն զգուշացրել էի, որ գլխին սարքելու են։ Կտխրե՞մ, թե՞ չէ․․․ ավել չեմ տխրի, քան եթե, օրինակ, իմանամ, որ Վիետնամում այս տարի բրնձի բերքը վատ է եղել։ Հեչ վեջս չի, ոչ իր ճակատագիրը, ոչ դաշնակցությունից փախած՝ այսօր Շիրակի մարզպետ աշխատողի ճակատագիրը, ոչ Ազատամուտի նախկին դաշնակցական համայնքապետի ճակատագիրը, որը ՀՅԴ-ից փախավ եւ բավականին լավ պաշտոն է ստացել։ Հովիկ Աղազարյանի դեպքը մի քիչ ուրիշ է, ինքը չի հեռացել, մենք ենք հեռացրել, բայց բոլոր կրոնափոխ, դավանափոխների վերջը դա է լինելու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանն ու հարցին՝ ըստ լուրերի, ՔՊ խմբակցության անդամ, նախկին դաշնակցական Հովիկ Աղազարյանն այսօր մանդատը վայր է դնելու՝ շատ կտխրե՞ք։

Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին, Արթուր Խաչատրյանի բնութագրումը հետեւյալն է․ «Ինքը պատրաստվում է ընտրությունների՝ հերթական կամ արտահերթ, փորձում է այդպիսի պոպուլիստական հարցերով էժան հեղինակություն ձեռք բերել»։

Իսկ ծառայողական մեքենաների ցուցադրական կրճատման մասին էլ ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ դա երկրի առաջին դեմքի լուծելիք հարց չէ, բայց Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ «պադավատների» հարցը հանրային մեծ ռեզոնանս ունեցող խնդիր է, փորձում է ցույց տալ, որ մեղավոր են իր բոլոր ենթակաները, որոնք իրեն ճիշտ չեն զեկուցել․ «Դե, հիմա․․․ կառավարության ղեկավարի հոգսը չէ՝ իմանալ, թե քանի «պադավատ» կա»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930