Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին. Շարմազանով

Նոյեմբեր 25,2024 13:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյիի գրառումն Իրանի նահանգներից մեկի՝«միակ Արեւմտյան Ադրբեջան»-ի մասին մեծ արձագանք ստացավ։

Շատերը դա դիտարկեցին խոսք ուղղված Ադրբեջանին։

Բայց՝ ոչ…

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 22-ի հարցազրույցում Արևմտյան Հայաստան և «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունների նույնացման մասին անհեթեթ հայտարարությունը՝ կարելի ենթադրել, որ այդ գրառման հասցեատերը հենց Փաշինյանն է։

Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը։

Դա անում է իր դեսպանի միջոցով։

Հիշեցնեմ, որ ուղիղ 4 տարի առաջ Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Արցախի անկախությունը։

Փաշինյանը ողջունեց այդ որոշումը, սակայն հանձնեց Արցախն Ադրբեջանին։

Հիմա էլ ուրանում է Արեւմտյան Հայաստանը…

Ուրացել է նաեւ Անկախության հռչակագիրը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930