Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գոյության հետ ոչ մի խնդիր չկա, գումարներն ապահով պահվում են․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։
Թեմայի վերաբերյալ այլ հարցերի նա չպատասխանեց, քանի որ հարցը ՍԴ-ի քննարկման տիրույթում է․ «Քանի որ Սահմանադրական դատարան են դիմել, չեմ կարող որեւէ բան ասել։ Որոշումներ կկայացվեն, բայց ֆոնդերի հետ կապված որեւէ խնդիր չկա, գումարներն ապահով պահվում են»։
Կարդացեք նաև
ԿԲ փոխնախագահը մանրամասնեց՝ եթե արցախցին ՀՀ քաղաքացիություն է ստանում եւ շարունակում է իր աշխատավարձից կուտակումներ անել, նոր ներդրումներ չեն արվում․ «Դրանք ներդրված ֆոնդեր են արդեն, այդ ֆոնդերը իրենք կուտակումներն անում են, եղածը արդեն եկամուտ ապահովում է, բայց նոր ներդրումներ բնականաբար չեն արվում»։
Հիշեցնենք նաեւ, որ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՀՀ Սահմանադրական դատարան են դիմել՝ վիճարկելու արցախցիների կուտակած գումարները, քանի որ առանց նրանց կամքը հաշվի առնելու՝ համակարգը տեղափոխվել է ՀՀ կուտակային համակարգ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ