Aravot.am-ի տեղեկություններով, ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի հումանիտար ինստիտուտի ռեկտոր Լիպարիտ Առաքելյանը կրթությունը շարունակելու համար բուհ է ընդունել Ռ.Հ-ին, որը երբևէ չի հաճախել դասերի, քանի որ հիմնականում բնակվել է արտերկրում:
Չնայած սրան՝ Ռ.Հ.-ին տրվել է նշված համալսարանում «տարրական մանկավարժություն եւ մեթոդիկա» մասնագիտությամբ դիպլոմ:
Ռեկտորի վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն: