Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկումներ սկսել հարկային օրենսդրության վերջին փոփոխությունների նախագծի շուրջ. ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի բաց նամակը

Նոյեմբեր 25,2024 12:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ՓՄՁ համագործակցության ասոցիացիան» բաց նամակ է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Հարգելի պարոն Փաշինյան,

Մենք՝ ներքոստորագրյալ կառույցների ներկայացուցիչներս, սույնով դիմում ենք Ձեզ պահանջով` գալ կառուցողական երկխոսության դաշտ, բարձրաստիճան քաղաքական որոշում կայացնողների մասնակցությամբ, սկսել աշխատանքային խորը քննարկումներ հարկային օրենսդրության վերջին փոփոխությունների նախագծի շուրջ, ոլորտային շահերը ներկայացնող միությունների, ասոցիացիաների և միավորումների հետ։

Ինչպես գիտեք սույն թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներին քննարկվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը վերաբերում է մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու նախաձեռնությանը: Այս և սրան նախորդող, արդեն ընդունված, հարկային օրենսդրության փոփոխությունները ուղղորդվում են այնպիսի հիմնավորումներով, որտեղ ներկայացվում են միայն բյուջեի հնարավոր եկամուտների ավելացման հնարավորությունները, առանց խորը ուսումնասիրությունների և կառավարության սահմանված կարգով ոչ պարզ և ոչ էլ բարդ ընթացակարգով կարգավորման ազդեցության գնահատականների (ԿԱԳ)։ Սա այն դեպքում, երբ հիշյալ փոփոխությունների շահառուները տասնյակ հազարից ավել տնտեսվարողներ են։

Լսումների ավարտին ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները, հաշվի առնելով ներկայացված նախագծի շուրջ բարձրացված հարցերը, մտահոգությունները և հնարավոր խնդիրների լրացուցիչ քննարկման անհրաժեշտությունը, խոստացան ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ՀՀ ֆինանսների նախարարությունում, ինչպես նաև ոլորտային շահերը ներկայացնող միությունների, ասոցիացիաների և միավորումների նախընտրելի վայրում և ձևաչափով կազմակերպել առանձին աշխատանքային քննարկումներ:

Քանի որ մեկ բաց նամակով հնարավոր չէ մանրակրկիտ և ոլորտներով ներկայացնելու բոլոր հակափաստարկները վերոհիշյալ նախագծի վատ հետևանքների մասին և ելնելով հարցի կարևորությունից,

Տեղեկացնում ենք, որ այդ նպատակով սույն թվականի նոյեմբերի 29-ին կազմակերպում ենք աշխատանքային քննարկում կառուցողական և փորձագիտական ձևաչափով՝ միայն մասնագիտական փաստարկների հիման վրա քննարկելու բոլոր խնդրահարույց հարցերը և գտնելու ՀՀ և ՓՄՁ լավագույն շահերն արտահայտող համաձայնեցված լուծումներ»։

Բաց նամակին միացած կազմակերպություններ՝

ՀՀ Կազմակերպության անվանումը Ներկայացուցիչ
1 «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ Հակոբ Ավագյան
2 Հայաստանի գործատուների հանրապետական միություն Վահագն Համբարձումյան
3 «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ Կարեն Զադոյան
4 Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատ Անդրանիկ Ալեքսանյան
5 «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ Վահան Գրիգորյան
6 «Հայաստանի հաշվապահների ասոցիացիա» ՀԿ Հերմինե Թովմասյան
7 «Աուդիտորների պալատ» ՀԿ Նաիրի Սարգսյան
8 «Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիա» ՀԿ Սողոմոն Միրզոյան
9 Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտ Սիլվա Մեսրոպյան
10 «Փորձագիտական խորհուրդ»  գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն Վահրամ Սաֆարյան
11 «Հայաստանի ռիելթորների ասոցիացիա» ՀԿ Դավիթ Ամիրյան
12 «Կլուբ կապիտալ» գործարար միջավայրի զարգացման ՀԿ Գրիգոր Առաքելյան
13 «Մադամ» գործարար կանանց ակումբ ՀԿ Տաթև Բեյբության
14 «Հայաստանի հանրապետության ֆրանչայզինգի ասոցիացիա» ՀԿ Արթուր Վարդանյան
15 «Իրազեկ հարկատու» ՀԿ Արթուր Մալխասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930