Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում ընտրությունները չեն համապատասխանել ԵՄ անդամակցության թեկնածու երկրի չափանիշներին՝ նշված է Եվրոպական խորհրդարանի բանաձևի նախագծում

Նոյեմբեր 25,2024 11:23

JAMnews.  Եվրոպական խորհրդարանի բանաձևի նախագիծը, որը պատրաստել է «Նորացրու Եվրոպան» քաղաքական խումբը, պահանջում է պատժամիջոցներ սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և նույն կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի դեմ:

«Վրաստանում ընտրական գործընթացների արդարությունը և քաղաքական ազատությունների պաշտպանությունը որոշիչ նշանակություն ունեն երկրի ապագա ժողովրդավարական զարգացման և Եվրամիություն մուտք գործելու հեռանկարի համար: Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել ԵՄ անդամակցության թեկնածու երկրի չափանիշներին»,- ասված է բանաձևում:

Վերոնշյալ բանաձևի քննարկումը Եվրոպական խորհրդարանում տեղի կունենա նոյեմբերին 25-28-ին:

Բանաձևի նախագծով՝ ԵԽ-ն Եվրոպական միությանն ու անդամ պետություններին հորդորում է պատժամիջոցներ սահմանել վրացի քաղաքական առաջնորդների և պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են ժողովրդավարությունից հետընթաց կատարելու և ընտրական գործընթացի խախտման համար, մասնավորապես՝ խորհուրդ է տրվում հրատապ կերպով քննարկել Բիձինա Իվանիշվիլիի, Իրակլի Կոբախիձեի և Կախա Կալաձեի նկատմամբ անձնական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ կապված երկրի ժողովրդավարական իրավիճակի կտրուկ վատթարացման մեջ նրանց ունեցած դերի հետ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930