Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆոնդերի կառավարիչներից նախնական ախորժակ կա ՀՀ-ում ներդրումներ կատարելու»․ Արմեն Նուրբեկյան

Նոյեմբեր 25,2024 11:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագծին։ Հարցը ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ասելով, որ սկզբնական շրջանում օրենքները խիստ են եղել, հիմա արդեն կենսաթոշակային ֆոնդերին ազատություն տալու ժամանակն է։ ներդրումները լինելու են ՀՀ-ում։

«Ֆոնդերի կառավարիչներից նախնական ախորժակ կա ՀՀ-ում ներդրումներ կատարելու»,- հայտարարեց Արմեն Նուրբեկյանը՝ հավելելով, որ ԿԲ-ն նախնական համաձայնություն տվել է, «ռեպուտացիոն» խնդիրներ չենք ունենալու։ Ներդրումները կլինեն ուղիղ, քանի որ ռիսկի դասը չի փոխվում, 10 տոկոս սահմանաչափում է։ ՀՀ ֆոնդերի կառավարիչներից մեկն էլ միջազգային կազմակերպություններից մեկի հետ ՀՀ-ում ներդրումների մասով խոսակցություն մեջ է, IFS-ն Համաշխարհային բանկի խմբի հետ հուշագիր էլ է ստորագրվել։ Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների չափը 15 տոկոս էր սահմանված, նախատեսվում է դարձնել 30 տոկոս։

ԿԲ փոխնախագահը հայտարարեց, որ հայկական կուտակային ֆոնդերում մեկ տրիլիոն է կենսաթոշակների ծավալը, որից 200 միլիարդը եկամուտն է։ Երկարաժամկետ հեռանկարում ակնկալվում է կես միլիարդ դոլար եկամուտ։ Կառավարության ներկայացուցիչը պնդում է՝ ներդրումն արժեթղթերի շուկայում էական կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում

Պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին՝ ԿԲ փոխնախագահն ասաց, որ մեկ տրիլիոնից 65 տոկոսը ՀՀ-ում է ներդրվել, արտասահմանյան ներդրումների համամասնությունն էլ այսպիսինն է՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում։

Բորսայում ներդրումները Արթուր Խաչատրյանը ռիսկային է համարում։ ԿԲ փոխնախագահը նկատում է՝ վենչուրային կապիտալների մեջ էլ ներդրում ունենք, դեռ շատ քիչ, բայց ռիսկի հարց չկա, ռիսկերը չափավոր են, ԿԲ-ն ու ֆիննախն էլ վերահսկելու են։ Նա վստահեցնում է՝ անգամ այս փոփոխություններից հետո մենք դեռ շատ կոնսերվատիվ ենք։

Ընդդիմադիր պատգամավորը հաշվարկ արեց եւ հարցրեց՝ իսկ 400 միլիարդը որտե՞ղ է ներդրվել․ ըստ նրա, թվերի հետ կապված խնդիր ունենք կարծես, 10 տոկոս է, 10 տոկոսն է ռիսկային։ Արթուր Խաչատրյանին նաեւ հետաքրքրում էր՝ այդ ո՞ր ֆոնդերն են Հայաստանում ներդրումներ են արել։

ԿԲ փոխնախագահն առաջարկում է՝ խնդիրը հակառակ կողմից նայել՝ ինչպե՞ս անենք, որ մեր ֆոնդերը ռիսկային ներդրումների գնան, մենք պետք է միջավայր ապահովենք։ Նա վստահեցրեց, որ անհասկանալի եւ ոչ թափանցիկ միջավայրում մեր ֆոնդերը ներդրում չէին անի։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930