Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան արգելել է Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումը լուսաբանած կանադացի լրագրողի մուտքը երկիր

Նոյեմբեր 25,2024 11:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Թուրքիա արգելել է կանադացի լրագրող Նիլ Հաուերի մուտքը երկիր։

Լրագրողն X-ի իր էջում գրել է, որ Թուրքիա էր մեկնել Երևանից՝ զբոսաշրջության նպատակով, սակայն իրեն բերման են ենթարկել և տեղեկացրել, որ գտնվում է «սև ցուցակում»։

Հաուերն ասում է, որ 16 ժամ անց իրեն Ստամբուլի օդանավակայնից հետ են ուղարկել Հայաստան։

«Ես ոչ մի հանցանք չեմ գործել», – հայտարարել է լրագրողը՝ նշելով, որ կբողոքարկի մուտքի այս արգելքը։

Հաուերը Թուրքիայի այս քայլը կապել է իր լրագրողական գործունեության հետ՝ չբացառելով, որ այն իրագործված լինի Բաքվի պահանջով։

«Ես հազվադեպ եմ հաղորդում Թուրքիայի մասին, չեմ անդրադառնում քրդական կամ գյուլենական հարցերի, որովհետև արտասահմանցի լրագրողներն այնտեղ խնդիրներ են ունենում: Ես կասկածներ ունեմ, որ այս արգելքը կատարվել է Ադրբեջանի խնդրանքով կամ առնվազն ներգրավվածությամբ։ Ես լայնորեն լուսաբանել եմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործունեության և Ալիևի վարչակարգի կողմից իրականացված էթնիկ զտումների մասին», – X-ում գրել է լրագրողը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930