«Իրանն այսօր». ԻՀՊԿ և Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություն են մեկնարկել Իրանի Արդաբիլ նահանգի Ասլանդուզ շրջանում։
Զորավարժությունը «Արասի (Արաքս) համատեղ զորավարժություն» խորագրով է։
Զորավարժության հայտարարված նպատակը երկկողմ համագործակցության ամրապնդումը, կազմակերպված անօրինական զինված խմբերի դեմ պայքարը, ընդհանուր սահմանների անվտանգության ապահովումը, մարտավարական ու գործնական մակարդակներում ռազմական համագործակցության զարգացումն է։
Ավելի վաղ Իրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ էին անցկացրել նաև Կասպից ծովում։