Լրահոս
Օրվա լրահոսը

«Չնայած Փաշինյանի ջանքերին՝ Աբովյան փողոցում ամեն 2-րդը ռուսերեն է խոսում, խանութներում ռուսական ապրանք է․ ՌԴ-ն ամենուր է»․ Պիետրո Շաքարյան

Նոյեմբեր 24,2024 16:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ռուսաստանն ամենուր է, թեև վերլուծություններ կան, որ նա հեռանում է Հարավային Կովկասից։ Դա այդպես չէ»,-«Գլոբալ անվտանգություն և աշխարհաքաղաքական մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց պատմական գիտությունների դոկտոր Պիետրո Շաքարյանը։

Խոսելով ՀՀ-ում ռուսական ներկայության մասին՝ Պիետրո Շաքարյանն ասաց․ «Չնայած Նիկոլ Փաշինյանի լավագույն ջանքերին, հստակ երևում է, եթե Աբովյան փողոցով զբոսնեք, ամեն երկրորդ մարդը ռուսերեն է խոսում, մտնում ես խանութ՝ ռուսական ապրանք, հեռուստացույցը միացնում ես, ռուսական մշակույթն է։ ՌԴ-ն ամենուր է, բայցևայնպես, վերլուծություն կա, որ ՌԴ-ն դուրս է գալիս Հարավային Կովկասից»։

Ըստ նրա՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգային նկատառումները ՌԴ-ի համար չեն նվազում, ինչը բնական է․ «Հիմնականում այս լեռնային ամրոցն ունենալը շատ կարևոր է ՌԴ-ի անվտանգության համար, նաև երեք հանրապետությունների հետ կայուն հարաբերություններ ունենալը՝ իշխանությունների հավասարակշռությունը ապահովելով ՀՀ-ի, Ադրբեջանի և Իրանի միջև, որը վերջին դեպքերի բերումով «շողուլից ընկել է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930