Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայում կան ներքին դերակատարներ, որոնք ողջունում են պատերազմը․ Նիկոլայ Պետրո

Նոյեմբեր 24,2024 16:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«2021-ի կեսից ես փաստարկում էի, որ Ուկրաինայի կոնֆլիկտն ունի երեք բաղկացուցիչ։ Մեկն այն է, որ սա միջազգային հակամարտություն է, թե ում ազդեցության գոտում կլինի Ուկրաինան՝ ՌԴ-ի, թե՝ ՆԱՏՕ-ի։ Երկրորդը՝ երկկողմ կոնֆլիկտն է, թե ինչպես է ուկրաինական ինքնությունը վերաբերվում ռուսական ինքնությանը և երրորդը՝ ներքին կոնֆլիկտ Գալիցիայի արևմուտքում և Դոմբասի արևելքում՝ առ այն, թե ով է սահմանելու Ուկրաինայի ինքնությունը»,-«Գլոբալ անվտանգություն և աշխարհաքաղաքական մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Ջորջ Բուշ Ավագի հատուկ օգնական, պրոֆեսոր Նիկոլայ Պետրոն։

Ըստ նրա՝ 2014-ին ուկրաինական կոնֆլիկտը միջազգայնացվեց՝ շնորհիվ մի կողմից արևմտյան, մյուս կողմից ռուսական միջամտության․ «Ոմանք Ուկրաինայում փորձում են արյունահեղությունն ավարտել, որ Ուկրաինան վերականգնվի, մյուսներն ուզում են հավերժացնել կոնֆլիկտը․ վախենում են, որ վաղաժամ խաղաղությունը կվերաձևի նույն բաժանարար գծերը, որոնք հանգեցրին այս կոնֆլիկտին, ուստի ողջունում են պատերազմը, որը սերունդներ կտևի, քանի դեռ բոլոր ռուսական ազդեցությունները չեն արտամղվել ուկրաինական հասարակությունից։ Ուկրաինայի պաշտոնյաները դժկամություն են հայտնում Ռուսաստանի հետ բանակցելու հարցով, բայց հանրության հետ խոսելիս ասում են, որ իրենց հիմնական նպատակն է բնաջնջել այսպես կոչված հինգերորդ հենասյունը Ուկրաինայի ներսում՝ եզրույթ, որը երբեմն կիրառվում է ռուսամետ ուկրաինացի քաղաքական գործիչների և  ընդհանրապես ռուսախոս ուկրաինացիների մասին»։

Պրոֆեսորի գնահատմամբ՝ ռուս և ուկրաինացի էլիտաների միջև մոտ ժամանակներում փոխադարձ ըմբռնում չի լինելու։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930