Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրաատլանտյան վեկտորի պատճառով կորցրինք մեր տարածքների 20 տոկոսը, ՌԴ-ի հետ լիարժեք երկխոսել չենք կարող»․ Աբխաիձե

Նոյեմբեր 24,2024 15:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Եվրաատլանտյան վեկտորը չափազանց վատ ազդեցություն է ունեցել Վրաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա»,- «Գլոբալ անվտանգություն և աշխարհաքաղաքական մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հարավային Կովկասում իսլամական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական գործիչ Շոթա Աբխաիձեն։

Նա մտահոգություն հայտնեց՝ մենք կորցրինք մեր տարածքների 20 տոկոսը եվրաատլանտյան վեկտորի պատճառով և շարունակեց․ «Աբխազիան և Հարավային Օսեթիան դարձան մեր կոնֆլիկտային ռեգիոնները, և այդ վեկտորի պատճառով մենք չենք կարող ՌԴ-ի հետ լիարժեք երկխոսություն վարել, ինչպես նաև ռեգիոնալ այլ երկրների հետ, որոնք կարող են հակամարտության լուծման երաշխավոր լինել»։ Նա փաստեց՝ գլոբալ քաղաքականությունը փոխվել է վերջին 2-3 տարիներին․ «Ուկրաինայի պատերազմից հետո ակտիվորեն ընթանում է նոր աշխարհակարգի ձևավորումը։ Այժմ Վրաստանն ունի հնարավորություն վարելու բազմավեկտոր քաղաքականություն։ Դա շատ կարևոր է Վրաստանի համար, որն ուզում է պահպանել իր ինքնությունը, կրոնը, վարել իր ինքնիշխան քաղաքականությունը։ Այս պահին բազմավեկտոր աշխարհն այդ հնարավորությունը տալիս է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930