Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Բաքուն անընդունելի է որակել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի և COP29-ի այլ մասնակից երկրների քննադատություններն ու մեղադրանքներն՝ ուղղված Ադրբեջանին։
Սոցիալական ցանցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը գրել է, թե Բերբոքը, կարծես, «շփոթել է Գերմանիայի գալիք ընտրությունները որպես ներքին քաղաքականություն չափազանց բարդ բազմակողմ դիվանագիտության հետ՝ հավանաբար փորձելով օգտագործել COP29-ը որպես հարթակ իր նախընտրական քարոզարշավի համար»:
Գերմանիայի արտգործնախարարը երեկ հայտարարել է, որ աշխարհը հայտնվել է հանածո վառելիք արտահանող մի քանի պետությունների աշխարհաքաղաքական ուժային խաղի մեջ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: