Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ հասկացա Փաշինյանի հարցազրույցից՝ նույնացնում է Արեւմտյան Հայաստանն ու Արեւմտյան Ադրբեջանը․ Վարդան Հարությունյան

Նոյեմբեր 24,2024 11:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչ հասկացա Փաշինյանի հարցազրույցից (ողջ 1 ժամ 36 րոպեանոց զրույցն այս հինգ կետերի շուրջ էր, եթե ինչ-որ բան բաց եմ թողել՝ ավելացրեք)․

1․ Պաշտոնյաները, որոնց գործից ազատել է, պարզվում է, շատ լավ են աշխատել։ Այնքան լավ, որ ազատելու պատճառ չի ունեցել։ Չկան պատճառներ, բայց նրանք, այնուամենայնիվ, չեն աշխատում։ Չեն աշխատում ոչ թե այն պատճառով, որ ինքն է նրանց հանել գործից, այլ նրանք հարգել են դիմում գրելու իր խնդրանքն ու ազատման դիմում են գրել։ Կարող էին խնդրանքը չհարգել, դիմում չգրել ու մնալ։

2․ Վեց տարի առաջ տված խոստումը, որ կրճատելու է ծառայողական ավտոմեքենաների թիվը՝ հիմա է իրականացնելու։ Դաժան կրճատում է լինելու՝ մի 80-90 տոկոս։ Առջեւում ընտրություններ են, իսկ թեման ականջահաճո է, կարող է եւ կրճատել։ Արդյունքում՝ կունենանք մեկ կատարված խոստում ու բազմաթիվ ծառայողներ՝ առանց ծառայողական ավտոմեքենաների։

3․ Խոստումը, որ իշխանության գալուց հետո հանելու է արագաչափերը, չի կատարում, որովհետեւ մարդիկ խնդրում են չհանել դրանք։ Ավելին՝ ավելացնել են պահանջում։ Քանի որ բնակչության մի հսկայական հատված արագաչափերին կողմ է, մեկ այլ հատված էլ դեմ, ապա հարցը պետք է լուծել հանրաքվեով։ Առաջարկում է այս հարցով հանրաքվե կազմակերպել։

4․ Նույնացնում է Արեւմտյան Հայաստանն ու Արեւմտյան Ադրբեջանը։ Չգիտի կամ չի ցանկանում իմանալ, որ Արեւմտյան Հայաստանը աշխարհագրական տերմին է, պատմականորեն ընդունված, շրջանառված, արձանագրված ու նշված բոլոր ժամանակների քարտեզներում, ապա Քեմալական Թուրքիայի ջանքերով շրջանառությունից արհեստականորեն դուրս մղված, իսկ Արեւմտյան Ադրբեջանը (եթե խոսքը իրական՝ Իրանական Ադրբեջանի մասին չէ) հորինվածք է, որով հաջողությամբ ճնշում են իրեն, ինքն էլ ճնշվում է։

5․ Անկախության հռչակագրի վերաբերյալ խոսքում, որ այն իր մեջ պարունակում է պնդում, որը մեր որոշ հարեւաններ կարող են սուր ընկալել ու հակադրվել՝ կան ճշմարտության տարրեր, բայց քանի որ միտքը ճիշտ ձեւակերպել ու ճիշտ արտահայտել չի կարողանում՝ հակազդեցություն է առաջացնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930