Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Որքա՜ն տարբեր կարող են լինել սերնդակիցները. «Հայացք Երևանից»

Նոյեմբեր 24,2024 10:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամեն անգամ Ղարաբաղ այցելելիս՝ միշտ վստահ եմ եղել, որ այս լեռները, հողը, բնությունը, այս երկինքն ու երկիրը միշտ հայկական են մնալու։

2010 թվականի հոկտեմբերին, Լրագրողների համահայկական համաժողովի ընթացքում, մեզ առաջնագիծ տարան։ Չդադարող հրետակոծությունների եւ անհաստատ խաղաղության ժամանակներ էին, եւ առաջնագիծը մեզ համար արգելված վայր էր, ուր քիչ հեռվում թշնամու դիտակետներն էին։

Թշնամին նույն թշնամին էր, արյունն՝ աչքերում, բայց ահը՝ սրտում։ Թշնամին հիմա էլ նույնն է՝ արյունն աչքերում, բայց ահն այժմ պատել է Հայաստանի իշխանություններին։

Առաջնագիծը պահող այս զինվորները հիմա 35-40 տարեկան են։ Նրանց տարեկիցները հիմա Հայաստանում իշխանություն են եւ իրար հետեւից հանձնում են Արցախը եւ հայկական մյուս տարածքները։ Որքա՜ն տարբեր կարող են լինել սերնդակիցները։ Որքա՜ն չարաղետ ճակատագրական կարող են լինել այդ տարբերությունները։

Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930