News.am– «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝ «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային իրավախորհրդատու, ամերիկացի հայտնի իրավաբան Ջարեդ Գենսերի հետ:
Չնայած լրագրողի կառավարամետ հարցադրումներին՝ փաստաբանը մի շարք կարևոր ուղերձներ է հնչեցրել հարցազրույցի ընթացքում:
Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ իր պաշտպանյալի՝ Ռուբեն Վարդանյանի հետ որևէ տեսակ կապ հաստատելու հնարավորություն չունի:
«Ես ուրախ կլինեմ, եթե դուք Ադրբեջանի կառավարությանը հարցնեք, թե ինչու փաստաբան Ջարեդ Գենսերին թույլ չեն տալիս այցելել Ադրբեջան և անձամբ տեսակցել Ռուբեն Վարդանյանին։
Կարդացեք նաև
Ինձ չի թույլատրվում այցելել Ադրբեջան և խախտված է պաշտպանյալիս հանդիպելու՝ իմ փաստաբանական իրավունքը, մինչդեռ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պակտում ասվում է, որ ձերբակալված անձը փաստաբան ընտրելու իրավունք ունի: Ռուբեն Վարդանյանն ընտրել է ինձ որպես միջազգային փաստաբան, բայց ինձ թույլ չի տրվում այցելել Ադրբեջան՝ խախտելով նաև նրա իրավունքը: Այդպիսով Ադրբեջանն անհնար է դարձնում ապացույցներ հավաքելու իմ հնարավորությունը: Միակ ապացույցը, որ ես կարող եմ ստանալ՝ Ռուբենի խոսքերն են»:
Լրագրողը հարցրել է, թե ով է մերժել նրա մուտքը Բաքու: «Մենք դիմել ենք դատախազություն և թույտվություն խնդրել: Այն մերժվել է»,-նշել է Ջարեդ Գենսերը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում