Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին

Նոյեմբեր 23,2024 17:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 22-ին ելույթ է ունեցել «Ընդլայնելով Հայաստան-ԵՄ գործընկերությունը» միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ:

Նախարար Սարգսյանը, ողջունելով մասնակիցներին, շնորհավորել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակի կապակցությամբ և ներկայացրել Համաձայնագրի շրջանակներում Ներքին գործերի նախարարության կողմից իրականացված աշխատանքները և առանցքային ձեռքբերումները:

Արփինե Սարգսյանի խոսքով՝ ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման տեսանկյունից մեծ քայլ է եղել Ներքին գործերի նախարարության ձևավորումը, քանի որ ՆԳՆ ենթակա երեք կառույցների նկատմամբ իրականացվում է խորհրդարանական վերահսկողություն, ինչը ենթադրում է ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցչական մարմնի առջև հաշվետվողականություն։

Արփինե Սարգսյանն անդրադարձել է ԵՄ օժանդակությամբ ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում արձանագրված ձեռքբերումներին, այդ թվում՝ ոստիկանության 4 հենասյունային ուղղությունների ձևավորմանը․ պարեկային ծառայության ներդրմանը, նոր ձևավորված քրեական և համայնքային ոստիկանությունների և ոստիկանության գվարդիայի հայեցակարգային լուծումների մշակման շրջանակում աջակցությանը։

Ոլորտային քաղաքականությունների մշակման տրամաբանության համատեքստում վերջերս հաստատվել է «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թթ․ գործողությունների ծրագիրը» և «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ․ ռազմավարությունը և 2023-2026 թթ․ գործողությունների ծրագիրը», ընթացքում է նաև միգրացիոն քաղաքականության կառավարման ուղղությամբ ռազմավարությունը։

Խոսելով  ԵՄ աջակցությամբ կարողությունների զարգացման ու թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ բարեփոխումները նպատակ ունեն բարձրացնել հանրային վստահությունը, նպաստել հանրային անվտանգ միջավայրի երաշխավորմանը, կայացնել պետական ինստիտուտները:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը խոսել է նաև  ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման երկխոսության մեկնարկի մասին, ինչը նոր շունչ կհաղորդի, նոր հորիզոններ կբացի Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում։

ՀՀ ՆԳՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930