Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 50-ամյա Արիզադեն Ե.-ն իր վարած «Iveco» մակնիշի բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 218 կմ հատվածում «Շամբի գետի մոտ», դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել գետում:
Ճանշինի աշխատակիցները, փրկարարներն ու քաղաքացիները վերամբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել, որից հետո փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործմամբ մահացածի մարմինը դուրս են բերել խցիկից ու պատգարակով մոտեցրել դիատարին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում