«Այն հանրային խումբը, որոնք հանդես են գալիս արագաչափերը հանելու օգտին, ես ինքս կաջակցեմ այդ խմբին, որ նրանք սկսեն ստորագրահավաք՝ արագաչափերը հանելու հարցով օրենսդրական նախաձեռնություն բերել ԱԺ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև շեշտեց․ «Բայց մենք այս գլխից պիտի պայմանավորվենք իրենց հետ՝ եթե իրենք հիսուն հազար ստորագրություն հավաքեցին, կգնա ԱԺ, գիտեմ, որ կոնսենսուս չի լինելու․ ԱԺ-ն դեմ կքվեարկի, որից հետո պետք է 300 հազար ստորագրություն հավաքվի։ Ընդ որում, մենք հարցը դուրս կբերենք հանրաքվեի, որ լուծենք համաժողովրդական ձևով։ Սա ամեն ընտանիքի առնչվող հարց է։ Ես ինքս կաջակցեմ կազմակերպչական մասով, բայց իմ դիրքորոշումը ես չեմ քարոզի, ոչ այո-ի ոչ ոչ-ի օգտին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ