«Վարչապետի հորդոր չի եղել, եղել է վարչապետի խնդրանք․ դրանք բոլորովին տարբեր բաներ են»,-Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով այն քննադատություններին, թե ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին հրաժարականի հորդորով դիմելը նշանակում է լիովին անկախ մի մարմնի նկատմամբ իրականացնել ճնշում, այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ինքն այդ բարոյական և քաղաքական իրավունքն ունի։ Լրագրողի դիտարկմանը՝ գործադիրի՝ անկախ դատական համակարգ ունենալու վերաբերյալ հայտարարությունների և գործողությունների միջև խզում կա, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «ԲԴԽ անդամության համար կան չափանիշներ։ Այսինքն՝ ԲԴԽ անդամն ընտրվում է այդ չափանիշներով և պետք է համապատասխանի դրանց, մնացածը շատ հայեցողական է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ