Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ պահը եկել է, որ պետք է որևէ դատավճիռ կայացվի, ասել եմ՝ ելք է պետք այդ գործերին, դատավորն ասում է՝ գիտեք՝ իմ տարիքը լրացավ, ես գնացի»․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 23,2024 15:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Քաղաքական իշխանությունն է, որ խոստանում է, թե Հայաստանում կլինի անկախ դատական համակարգ, բայց մյուս կողմից իմ ամենամեծ խնդիրն այն է, որ Հայաստանի մարդկանց 90 տոկոսը կամ գուցե չգիտեմ՝ զգալի մասը, չի հավատում, որ հենց այդպես էլ կա»,-Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նաև քաղաքական հնչեղություն ունեցող գործերի երկարաձգման առիթով Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես տեսնում և զգում եմ, որ մարդիկ չեն հավատում, որ այդ ամեն ինչը ինձ հետ համաձայնեցված է: Աղմկոտ քրեական գործերով դատավարությունը տեղի է ունեցել, ձգվել է բոլոր հնարավոր միջոցներով։ Երբ պահը եկել է, որ պետք է որևէ դատավճիռ կայացվի, ասել եմ՝ ելք է պետք այդ գործերին, բայց գալիս է  դատավճիռ կայացնելու պահը, դատավորն ասում է՝ գիտեք՝ իմ տարիքը լրացավ, ես գնացի։ Եվ հինգ տարի այս գործը կքննեն»։

Հարցին նոր ԲԴԽ նախագահը, որ եկավ, չի՞ ունենա կաշկանդվածություն, որ վաղն էլ իրեն կարող է զանգել, խնդրել պաշտոնից հեռանալ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Խնդրել նշանակում է կա երկու ելք՝ այդ խնդրանքը կատարել և այդ խնդրանք չկատարել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930