Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեքենաների ցուցակն ուզում եմ, գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա․ Նիկոլ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թիվը կրճատելու մասին

Նոյեմբեր 23,2024 14:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես երեկ մեր գործընկերներին ասացի՝ քանի որ այս ժամանակը և հանձնարարականը պատշաճ չի օգտագործվել այդ խնդիրը համակարգված և խորքային ձևով լուծելու համար, հիմա ես ամենայն հավանականությամբ այդ խնդիրը լուծելու եմ՝ կացնային ձևով»,-Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով գերատեսչությունների ծառայողական մեքենաների թիվը կրճատելու մասին հարցին, այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց՝ առավոտյան էլի դրանով է զբաղված եղել․ «Գերատեսչությունների մեքենաների ցուցակն ուզում եմ, գրիչով ուղղակի խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա։ Սա կացնային մոտեցում է: Եվ ես համոզված եմ, որ այդ մոտեցման արդյունքում կառաջանան որոշակի խնդիրներ՝ կազմակերպչական, բայց էլի այդ խնդիրները կառաջանան, որովհետև մեր գործընկերները ժամանակին պատշաճ ձևով չեն արձագանքել իմ հրապարակային և ոչ հրապարակային ասածներին: Հիմա ստիպված՝ կացինով պետք է կտրեմ»։ Հարցին՝ քանի՞ տոկոսն եք կացինով կտրելու, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ շատ մեծ տոկոսը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել