«Կարծում եմ՝ համակարգային առումով անթույլատրելի է խորհրդարանում տեղի ունեցածը և կարծում եմ, որ մեր ինստիտուտների համարումը պահպանելու առումով նաև դա ճիշտ չէր լինի անարձագանք թողնել, ինչքան էլ բոլոր գործընկերները, որոնք ներգրավված են եղել այդ գործընթացների մեջ, իմ մեծ հարգանքն են վայելում և գնահատանքը»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հստակեցմանը՝ կարելի՞ է ասել, որ Նարեկ Զեյնալյանին ևս խնդրանքով եք անդրադարձրել, Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Ես կարող եմ ասել, որ ինչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ և նույն պատճառաբանությամբ խնդրանքով դիմել եմ, այո, նաև Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Ղազարյանին»։ Հստակեցմանը՝ Հովիկ Աղազարյանը Ձեր խնդրանքը մերժվե՞լ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Դե հիմա տեսնում եք, որ, փաստորեն, այն, ինչ քիչ առաջ ասում էի, տեսական պնդում չեմ միայն, նաև գործնական։ Գոնե այս պահին դրա իրագործումը կա, բայց ես հույս ունեմ, որ իմ խնդրանքը անարձագանք չի մնա, որովհետև էլի եմ ասում, այստեղ էլ անձնավորված չէ խնդիրը, այլ համակարգային, և մենք պետք է մեր ընկալումները, վերաբերմունքները, մոտեցումները մեր պետության և նրա ինստիտուտների նկատմամբ որոշակիորեն վերանայենք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ