«Ազգային ճակատ» – Կեղծավոր COP29-ն ավարտվում է Հայաստանի դեմ բաց սպառնալիքներով:
Համաժողովի ավարտին Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը անցնելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով (Սյունիքի մարզով), կբացվի միմիայն Անկարայի և Բաքվի կամքով։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ուրախությամբ ներկայացնում է Հայաստանի մայրաքաղաք Երևանը որպես «Իրևան» կոչվող ադրբեջանական քաղաք։