Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
«Ազգային ճակատ» – Ադրբեջանի իշխանությունները շարունակում են օգտագործել Բաքվում անցկացված COP29 կլիմայական գագաթնաժողովը որպես հակահայկական քարոզչության հարթակ:
Մասնավորապես, ադրբեջանական աղբյուրները գրում են, որ Բաքուն համաժողովի շրջանակներում Կանաչ գոտում կանցկացնի «Ադրբեջանական Երևան» միջոցառումը։
Այն կազմակերպել է Հեյդար Ալիևի Հիմնադրամը, որի նախագահը Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան է, իսկ փոխնախագահը՝ նրա դուստրը՝ Լեյլա Ալիևան։
Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով կեղծել պատմությունը եւ տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: