Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ առավոտյան ֆեյսբուքյան ստատուսով, սակայն հեռացված վեց պաշտոնյաներից մեկի ընտրությունը եզակի պահանջ է, քանի որ բացառիկ նշանակման կարգ է սահմանված:
Համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեի մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի՝ «Մրցութային խորհրդի ձևավորումը և գործառույթները սահմանվում են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար»: Այսինքն՝ ձևավորվում է մրցութային խորհուրդ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև հասարակական գործիչ Էգար Ղազարյանը և ՀՀ դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի պաշտոնակատար Վարուժան Ղահրամանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էդգար Ղազարյանը չբացառեց, որ հնարավոր է մասնակցի, ավելին՝ նշեց նաև, որ ամեն բան անելու է և ձգտելու է զբաղեցնել ՀՀ-ում գործող անկախ մարմիններից որևէ մեկի ղեկավարի պաշտոնը, անգամ՝ ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնը։ Այնպես որ, հետաքրքիր մրցակցություն է սպասվում:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում