Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կադրային փոփոխություններն իրենց բնույթով ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային»․ Նիկոլ Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

Նոյեմբեր 22,2024 23:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Կարծում եմ՝ պիտի ակնհայտ լինի, որ կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք այսպես թե այնպես հրապարակային քննարկվում են։ Բայց նաև պարտադիր չէ, որ այդ քննարկումները կապվեն կոնկրետ անձանց հետ, մանավանդ տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված։ Այդ կադրային փոփոխություններն իրենց բնույթով, եթե պայմանական ասենք, ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային»,- լրագրողի հարցին՝ կնշե՞ք, թե որ պաշտոնյայի աշխատանքի ո՞ր մասից եք դժգոհ, քանի որ ստացվում է՝ լինում են հրաժարականներ ու հեռացումներ, բայց հաշվետվություն կարծես չկա, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա շարունակեց․ «Մեր բոլոր գործընկերների աշխատանքը՝ այդ թվում իրենց՝ այդ պաշտոններում, որտեղից հրաժարական են տվել, ես գնահատում եմ։ Բոլոր այդ մարդիկ իրենց էական ներդրումն են ունեցել համակարգերի զարգացման գործում։ Մյուս կողմից ակնհայտ է, որ այն ուղղություններում, որտեղ տեղի են ունեցել իրադարձություններ, որոշակի հարցեր կան, որոնք կամ 2018-ից են բարձրացվել են կամ հետո և դրանք ավելի արդյունավետ հասցեագրման անհրաժեշտություն ունեն։ Իրենց պաշտոններում բոլոր այդ մարդիկ արել են համակարգային փոփոխություններ։ Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային։ Բայց պետական կառավարման համակարգում գալիս է մի պահ, երբ փոփոխություններ բերող առաջնորդները մի իքս պահից գուցե անխուսափելիորեն դառնում են հենց համակարգի մաս, նույն տեմպով շարունակելը բարեփոխումների գործընթացը հնարավոր չի դառնում․․․հայացքի սրությունը պարզապես կարող է կորել, և շատ դեպքերում աշխատանքի կազմակերպման առումով բոլորի հետ էլ լինում, որ թերությունը տեսնելով, իմանալով, այնուամենայնիվ, կտրուկ գործողություններից մի իքս պահի սկսում ենք խուսափել։ Դա հասկանալի, բայց երբեմն ոչ օգտակար գործելակերպ է»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930