Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ո՞վ ենք, որ նախարարին տեսնենք. Արտաշատի ԲԿ աշխատակից

Նոյեմբեր 22,2024 23:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ աշխատակիցները մի քանի ամիս է ՝ աշխատավարձ չեն ստացել:

«Մենք ո՞վ ենք, որ նախարարին տեսնենք: Նախարարն եկավ փոխանակ ցածր խավի մարդկանց հետ խոսեր, խոսեց բաժնի վարիչների հետ, մեզ ոչ մեկ չի տեսել: Ոչ մեկ աշխատավարձի հարցը չի բարձրացրել, բժիշկները չեն բարձրացնի, բարձրացնողը մենք ենք, մեզ էլ ոչ մեկ չի հանդիպել: Աշխատակազմին հետաքրքրում է միայն աշխատավարձերը: Մենք օգոստոսը նոր ենք ստացել, սեպտեմբեր, հոկտեմբեր ունենք ստանալու, հեսա դեկտեմբերը վերջացավ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց վիրաբուժական բաժանմունքի բուժքույրը:

Նա խնդրեց իր անուն, ազգանունը չհրապարակենք՝ բացատրելով. «Հիմա ում բերանից մի բառ դուրս է գալիս, ասում են՝ արի դիմումդ, գրի, ազատվի: Չեմ ուզում դրան հասնեմ: Այո՛, էնքան է եղել, որ դժգոհողներին դիմում գրել են տվել,  բողոքողների բերանն էդպես են փակում: Ես չեմ բողոքում, ոչինչ իրենց դեմ չունեմ, ուղղակի աշխատում ենք, ուզում ենք մեր ընտանիքը պահել իմանալ, ինձ ոչինչ հարկավոր չէ, ինձ պետք է, որ ամեն ամիս իմ աշխատավարձը ստանամ»:

Բժշկական կենտրոնը նաեւ նոր ավագ բժիշկ ունի, մեր զրուցակիցն ասաց, որ նրան էլ իրենք չեն տեսել:

«Ֆինանսական և կառավարչական սխալները չպետք է անդրադառնան բուժաշխատողների աշխատանքային իրավունքների և պայմանների վրա: Անհրաժեշտ է շարունակել պատշաճ բուժօգնությունը մեր քաղաքացիներին։ Բժշկական կենտրոնը սարքավորումներով հագեցնելու հարցը իմ օրակարգում կլինի։ Պետք է համատեղ աշխատենք առկա խնդիրները արագ կարգավորելու ուղղությամբ, իսկ ձեզնից ակնկալում եմ աշխատանքային, մասնագիտական և ֆինանսական կարգապահություն»,- Արտաշատի ԲԿ կատարած այցի ժամանակ ասել է Անահիտ Ավանեսյանը։

Ըստ մամուլի տեղեկությունների՝ 500-600 մլն դրամի աշխատավարձ չի վճարվել, կա նախաձեռնված քրեական վարույթ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930