Լրահոս
Օրվա լրահոսը

10 տարի առաջ այս օրը հատուկ օպերացիայի միջոցով, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց ադրբեջանցիների կողմից խոցված ՄԻ-24 ուղղաթիռի 3 օդաչուների դին ու մասունքները. Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 22,2024 22:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ջոկատը, հատուկ նշանակության այլ ստորաբաժանումների և 4ՊՇ-ի (Ասկերան) օժանդակությամբ, հատուկ օպերացիայի միջոցով, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց ադրբեջանցիների կողմից խոցված ՄԻ-24 ուղղաթիռի 3 օդաչուների դին ու մասունքները:

Մինչև այդ, հայկական կողմը դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, Կարմիր Խաչի միջազգային առաքելությանը, սակայն ադրբեջանական կողմը ոչ միայն թույլ չէր տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին, այլ նրա շրջակայքում մշտապես ծառայություն տանող անձնակազմ էր տեղակայել:

Հասկանալով, որ Ադրբեջանը անհիմն երկարացնում է պրոցեսը, ՊԲ-ն (Հր. Մովսես Հակոբյան) հատուկ գործողություն է իրականացնում` նախ շարքից հանելով մոտակայքում գտնվող ադրբեջանցի զինծառայողներին, ապա չեզոք գոտու ականապատ հատվածը մաքրելով հասնում խոցված ուղղաթիռի անկման վայր, տեղում հայտնաբերում մեր օդաչուների դին ու մասունքները, իրենց հետ վերցնում ուղղաթիռի որոշ կարևոր դետալներ և վերադառնում սահմանագծի հայկական հատված:

Սա 90-ականների հետպատերազմյան ժամանակահատվածի փայլուն օպերացիաներից մեկն էր, որը ոչ միայն ցույց էր տալիս ՊԲ մարտունակության բարձր մակարդակը, այլ բանակի հիմքում դրված այն սկզբունքը, որ վիրավոր ու զոհված համածառայակցին մարտի դաշտում չեն թողնում:

Ինքս հիշում եմ այդ օրերի տրամադրությունները, որոնք ոչ միայն առկա էին ռազմաքաղաքական վերնախավում, այլ հասարակության լայն շրջանում:

Մի կողմից զորավարժության ժամանակ գրանցված ցավալի կորուստն էր ադրբեջանական սադրանքի հետևանքով, մյուս կողմից զգացումը, որ թշնամին ոչ միայն անպատիժ չմնաց` բուն օպերացիայի և դրան նախորդող օրերին, առաջնագծում մեծ թվով ադրբեջանցիներ ոչնչացվեցին, այլ մեր օդաչուների մարմինն ու մասունքները դուրս բերվեցին ու հանձնվեցին հողին:

Երկար տարիներ, այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը որպես խիզախության և փայլուն օպերացիայի օրինակ այն ներկայացնում էր իր տարբեր ելույթներում ու հանդիպումներում:

Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին, մեծագույն հարգանք բոլոր նրանց, ովքեր իրենց ծառայությունն են մատուցել Արցախի ու Հայաստանի պաշտպանության համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930