Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն դարձել է սպանության, նարկոբիզնեսի, վթարների, ռազբորկաների մեծ թիվ արձանագրող երկիր․ Գագիկ Մակարյան. «Ա1+»

Նոյեմբեր 22,2024 21:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այդ իրավապահ կառույցներից մենք ի՞նչ էինք ուզում ստանալ թվային կամ սկզբունքային առումներով։ Այդ նպատակները պետք է հստակեցվեին գերատեսչությունների լիազորությունների շրջանակներում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, վերլուծաբան Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով վերջին պաշտոնանկություններին։

Տնտեսագետը գտնում է, որ պետությունը պետք է պլանավորի, թե տարբեր գերատեսչություններում կամ ոլորտներում ինչ ցուցանիշներ պետք է ունենանք։ Նման պլանավորման բացակայության պատճառով պաշտոնյաների համար պարզ չէ, թե ինչ արդյունք պետք է ապահովի։ «Ամենաակնհայտը ՆԳՆ-ն է։ Հայաստանը վերածվել է սպանությունների, ծեծկռտուքների, ռազբոռկաների, նարկոբիզնեսի, վթարների հսկայական թվաքանակ արձանագրող պետության»,- հավելեց Գ․ Մակարյանը։

Խոսելով տնտեսության մասին՝ Գ․ Մակարյանը մտահոգություն հայտնեց, որ մեր երկրում ողջ աշխատավարձի 80 տոկոսը բաժին է հասնում Երևանին։ Եվ իշխանություններին խորհուրդ է տալիս անպայման զարգացնել մարզերը։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930