Լրահոս
Օրվա լրահոսը

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրն ամրապնդում է Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը. Սրբուհի Գալյան

Նոյեմբեր 22,2024 19:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ելույթ է ունեցել «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի կնքման յոթամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը:

Նախարարն ընդգծել է, որ համաձայնագիրն ամրապնդում է Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը՝ հիմնվելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, սոցիալական կայուն զարգացման և տնտեսական կայունության վրա:

Նա շեշտել է, որ ՀՀ ԱՆ-ն արդեն իսկ իրականացրել է համաձայնագրի շրջանակում առաջադրված նպատակներից 18-ը՝ դատավորների աշխատավարձերի բարձրացում, դատական ծանրաբեռնվածության նվազեցում, դատավարությունների թվայնացում, ինչպես նաև արբիտրաժի և հաշտարարության ոլորտում ունեցած հաջողություններ, որոնց հետ առնչվող նոր ինստիտուտներ են ձևավորվել:

Նա նշել է, որ նախարարությունը մեծ քայլեր է արել նաև քրեական արդարադատության բարեփոխման ուղղությամբ: Խոսելով հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներից՝ նա նշել է հաստատված ռազմավարական գործող փաստաթղթերի առկայությունը: Նախարարը հիշեցրել է նաև «ԳՐԵԿՈ»-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից դուրս գալու փաստը:

Սրբուհի Գալյանը նշել է նաև, որ Հայաստանի օրենսդրության մոտեցումը Եվրոպական միության օրենսդրությանը շատ կարևոր տեղ է զբաղեցնում նախարարության ռազմավարության մեջ: Այս գործընթացը տեղի է ունենում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում՝ նպատակ ունենալով ապահովել իրավական մի շարք ակտերի համապատասխանությունը:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի կառավարության, Ազգային ժողովի, ՀԸԳՀ քաղհասարակության հարթակի ներկայացուցիչներ, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագետներ: Հանդիսավոր միջացառմանը քննարկվել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների ուղղությունները, մտքեր փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ:

 

ՀՀ Արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930