Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան BRICS-ի հետ համագործակցելու առաջարկ է ստացել

Նոյեմբեր 22,2024 17:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության (ԵՄ) հետ ունեցած հարաբերություններին։

Ֆիդանը նշել է, որ «BRİCS»-ից անդամակցության հրավեր չի ստացել, սակայն եղել է գործընկերության վերաբերյալ առաջարկություն, որն այժմ այն գնահատման փուլում է։

Նա նաև հայտնել է, որ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու իր նպատակին և ներկայումս կառույցի հետ երկու կարևոր բանակցություններ են վարվում վիզայի ազատականացման և մաքսային անցակետերի թարմացման վերաբերյալ։

Թուրք նախարարն ընդգծել է, որ «ԵՄ»-ի հետ հարաբերությունների վրա ազդեցություն է ունենում նաև Սիրիայում իրականացվող գործողությունների վերաբերյալ եվրոպական համայնքի ունեցած քաղաքական գնահատականը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930