Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը Բայրամովը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի դեմ «զրպարտչական արշավի» կապակցությամբ

Նոյեմբեր 22,2024 17:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները հանդիպել են. քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման ընթացքը և «խաղաղ գործընթացում առկա խնդիրները», հայտնում է «Ազատություն»-ը։

«Ջեյհուն Բայրամովը հերթական անգամ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի դեմ համակարգված կողմնակալ և անհիմն զրպարտչական արշավի կապակցությամբ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ երեկ Բաքվում, COP29-ի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը, լրատվամիջոցների աշխատակիցների, ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները խիստ մտահոգիչ են:

Գերմանիան աջակցում է նրանց ազատ արձակմանը և այդ հարցը կբարձրացնի Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը, հայտարարել է Բերբոքը՝ շեշտելով, որ անկախ կլիմայական այս համաժողովից, Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը Բեռլինի և Բաքվի միջև միշտ էլ քաղաքական քննարկումների մաս է եղել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930