Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում միջոցառում կազմակերպել, որով տարածքային հավակնություններ է ներկայացնում Երևանի նկատմամբ. Տաթևիկ Հայրապետյան
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ումՀայաստանիպատվիրակությաննախկինանդամ, ադրբեջանագետՏաթևիկՀայրապետյանիտելեգրամյանգրառումը
Արագածին էլ նայեցինք, բան չփոխվեց հարեւանների մոտ, աչքները մեր մայրաքաղաքի վրա է, կարո՞ղ է սարի պատճառով չի ամեն դեպքում
Իսկ իրականում սա բացառիկ հանդգնություն է։ Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության, այս դեպքում՝ մայրաքաղաք Երեւանի նկատմամբ։
Ադրբեջանը չգիտի, թե էլ ինչպես ցույց տա իր ագրեսիվ նկրտումները, որ մենք հասկանանք ու կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք…
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: