Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը մի շարք միջազգային ստանդարտներ է ներդրել. հարկային թափանցիկությունը՝ առաջնահերթություն

Նոյեմբեր 22,2024 14:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ անցկացվել է «Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը որպես ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն» խորագրով միջոցառում, որի նպատակն է հասարակությանն իրազեկել հարկային թափանցիկության և որոշակիության բարձրացման ուղղությամբ ՊԵԿ կողմից իրականացվող աշխատանքներին։ Միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, կոմիտեի մի շարք աշխատակիցները, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչները։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ընդգծել է, որ հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համար ոչ միայն ռազմավարական առաջնահերթություններ են, այլև արդյունավետ հարկային քաղաքականության, պետության և հասարակության միջև վստահելի կապի ստեղծման հիմքեր։ «Հարկային թափանցիկության ապահովման տեսանկյունից ՊԵԿ-ը կարևորում է հանրային հաշվետվողականությունը և ապահովում է իր գործունեության արդյունքների հրապարակայնությունը»,-նշել է Ռաֆայել Գևորգյանը։

Հավատարիմ լինելով հարկային թափանցիկության և որոշակիության սկզբունքներին՝ ՊԵԿ-ը ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ։ Մասնավորապես, 2020 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները, որոնք բացի ֆիսկալ գործառույթից, ունեն հարկային կարգապահությունը բարձրացնող և զսպող բնույթ։ Միաժամանակ, համակարգի կայացմանը զուգահեռ, 2024 թվականից ուժի մեջ է մտել հարկային մարմին-հարկ վճարող համագործակցության նոր գործիք՝ նախնական գնագոյացման համաձայնությունը, որը հնարավորություն է տալիս ոչ ռեզիդենտ անձանց հետ իրականացված վերահսկվող գործարքների մասով, տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ճշգրիտ կիրառմամբ նախապես նվազեցնել հարկային ռիսկերը և ապահովել գործարքների համապատասխանությունը պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին։ Այս ուղղությամբ հարկային մարմնում իրականացվում են կարողությունների զարգացման լայնածավալ աշխատանքներ, մասնավորապես, Իտալիայի հարկային մարմնի ներկայացուցիչները ՊԵԿ աշխատակիցներին են փոխանցելու իրենց փորձը։ Հայաստանն արդեն իսկ հաջողությամբ ներդրել է ՏՀԶԿ «Հարկվող բազայի քայքայում և շահույթի տեղաշարժ» (BEPS) ծրագրի նվազագույն ստանդարտը՝ հարկ վճարողների այլ երկրներում գործունեություն իրականացնելու ժամանակ այդ երկրների հարկային մարմինների հետ խնդիրներ ունենալու դեպքում՝ վեճերի կարգավորման փոխհամաձայնեցման ընթացակարգը: Հանդիպմանը քննարկվել են նաև փոխհամաձայնեցման ընթացակարգին (Mutual Agreement Procedure (MAP)) և նախնական գնագոյացման համաձայնագրին (Advanced Pricing Agreement (APA)) առնչվող հարցեր՝ Հայաստանում հարկային կարգապահության ամրապնդման, հարկային վեճերի նվազեցման ու մրցունակ բիզնես միջավայրի խթանման նպատակով:

Միջոցառումն անցկացվել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի «Հարկերը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» նախաձեռնության շրջանակներում։

 ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930