Համայնք-մասնավոր գործակցությամբ վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը: Ավելի քան 80մ երկարություն ունեցող կառույցից մոտ 20% էր պահպանվել:
Դարերից եկած կամրջի նախագիծը կազմվել է այնպես, որ արժեքավոր բոլոր տարրերն ու պատմական շերտերը պահպանվեն, ուստի վերակառուցում ու ամրացում նախատեսված չէ. կամուրջը վերականգնումից հետո կծառայի միայն հետիոտնին:
Երևանի քաղաքապետարան