Aravot.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 20-ին Լոռու մարզի դատախազությունից գրությամբ ստացվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Ա.Ղ-ի դիմումը, որով նա սպառնում է վրեժխնդիր լինել դատախազներ Ա. Մ.-ից եւ ոմն Մ.-ից՝ իր նկատմամբ դատարանից անարդար պատիժ պահանջելու համար:
Ա. Ղ.-ն մեղադրվում է մի քանի հոդվածներով՝ կեղծ գովազդով մոլորեցնելու եւ խոշոր վնաս պատճառելու, իրացման նպատակով ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու կամ իրացնելու, ինչպես նաեւ համակարգչային սաբոտաժի մեջ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն: