Aravot.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Չարենցավանի պոլիկլինիկայից հայտնել են, թե մեկ օր առաջ Չարենցավան քաղաքի 4-րդ դպրոցից «կրծքավանդակի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության նպատակով աշակերտ է տեղափոխվել:
Նույն օրը երեխայի հայրը՝ Ս. Ա.-ն, հաղորդում է տվել, որ ըստ որդու պատմածի՝ նոյեմբերի 13-ին դպրոցի ուսուցչի օգնական Ն. Թ.-ն քաշել է ձեռքից, ինչի հետևանքով երեխան ընկել է, մեջքը հարվածելով սեղան, դրանից հետո մեկ անգամ էլ ապտակել են ծնոտին:
Ըստ նույն աղբյուրի, Ս.Ա.-ն նախկինում ոստիկանություն չի դիմել զբաղվածության պատճառով: Ս.Ա-ի հաղորդումը եւ կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Չարենցավանի քննչական բաժին: