Aravot.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 13-ին ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց զանգահարել է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված Կ.Հ.-ն եւ հայտնել, որ համայնքապետը եւ ավագանու անդամը իրեն հրել են:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության տեսուչ Հովհաննիսյանը նոյեմբերի 14-ին զեկուցագիր է ներկայացրել, ըստ որի՝ ստուգումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 13-ին Բասեն բնակավայրում նույն բնակավայրի բնակիչներ՝ Կ.Հ-ի, Բասեն բնակավայրի վարչական ղեկավար Հ.Մ.-ի, Ռ.Ա.-ի միջեւ Կ.Հ.-ին պատկանող համայնքապատկան տարածքում տեղադրված տնակի տեղափոխման հարցի շուրջ եղել են տարաձայնություններ, որի ժամանակ Հ.Մ.-ն հրել է Կ.Հ.-ին:
Կ. Հ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: