«Գյումրեցի նախկին պատգամավոր Վարդևան Գրիգորյանը վստահ է` իշխող Քաղաքացիական կուսակցության՝ Գյումրիում վերընտրվելու շանսերը զրոյական են․
-Գյումերիցիները միշտ էլ տարբերվել են իրենց խոսքով, գյումրեցուն սիրուն խոսքերով խաբել, համոզել չի լինի։ Չեմ կարծում, որ ՔՊ-ն այստեղ վերընտրվելու հնարավորություններ ունի, բայց ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք։ Տեսնենք ժամանակը գա, առաջադրումներ լինեն, կտեսնենք, ով ինչ շանսեր ունի։ Այս պահին ակնհայտ է, որ Գյումրին պատրաստվում է արտահերթ ընտրությունների։ Իսկ այս պահին Գյումրիում իսկապես բոլոր ոլորտներում անտերություն է, շատ բաժնի վարիչներ հրաժարական են տվել, ու ըստ այդմ քաղաքը կաթվածահար է իր բոլոր պետական ապարատներով հանդերձ։
-ՔՊ-ն արդեն հայտարարել է, որ սատարելու է Կարեն Սարուխանյանի թեկնածությունը, նա՞ ունի ընտրվելու շանսեր։
-Կարենին առանձնապես չեմ ճանաչում, նրա հայրիկն է մեր թաղից, բայց առանձնապես, որ ասեմ նա մեծ շանսեր կարող է ունենալ ինքն իրենով, չեմ կարծում։ Գուցե իշխանական ռեսուրսների գործադրմամբ ինչ-ին արդյունքներ գրանցի։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: