Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքը ողջ Գյումրիում հայտնի է, որպես այդպիսին դա ես չէ, որ պետք է ասեմ». Միքայել եպիսկոպոս Աջապահյան. «Իրավունք»

Նոյեմբեր 22,2024 11:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանից փորձել ենք հետաքրքրվել, թե ի՞նչ իրավիճակ է Գյումրիում, եւ ահա, Սրբազանի խոսքով․

-Այն որ Գյումրին այսօր ղեկավար չունի, դա իհարկե, լավ չէ, բայց դա Գյումրու մաքրության, աղբահանության ու մնացած կոմունալ ծառայությունների վրա չի անդրադարձել, նորմալ ընթանում են, պարզապես կան թղթաբանության հետ կապված որոշ հարցեր, որոնք անհարմարություններ են առաջացնում, բայց ընդհանուր առմամբ։ Պարզապես այս իրավիճակը իշխանությունների կողմից է ստեղծվել, որպեսզի դրա համար մեղադրեն քաղաքային իշխանություններին, ովքեր հրաժարական տվեցին։

-Սրբազան, ՔՊ-ն արդեն իսկ հայտարարել է իրենց թեկնածուի անունը, ի՞նչ շանսեր ունի Կարեն Սարուխանյանը, ճանաչո՞ւմ եք։

-Ես այս իշխանություններին չեմ վստահում վերեւից մինչեւ ներքեւ, այս իշխանությունները ինձ համար անընդունելի իշխանություններ են։ Իսկ Ձեր նշած անձնավորությանը ճանաչում եմ, վատ բան չասելու համար իր հասցեին, ոչ մի լավ բան չեմ ասի, որովհետեւ լավ բան չկա ասելու ուղղակի։

Վարդան Ղուկասյանը եւս, ըստ խոսակցությունների հնարավոր է առաջադրվի, նա ունի՞ շանս ընտրվելու։

-Այո, ունի, ինչու ոչ, ավելի մեծ հնարավորություն եւ շանս ունի, քան Ձեր թվարկած նախորդ երկուսը։ Դե այս իշխանությունները ամեն ռեպրեսիվ միջոցների դիմելու են, որպեսզի իրենց թեկնածուից բացի որեւէ մեկը չմասնակցի, դա պարզ է։ Ժողովրդավարության պարոդիա ստեղծողները պատրաստ են ամեն ինչի։

-Ի դեպ, այսօր մամուլում եղավ տեղեկատվություն, որ իշխող խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը թմրանյութի թեստ է հանձնել, որը դրական է եկել։ Դուք ասացիք, որ ճանաչում եք նրան, ի՞նչ կասեք այս մասին։

-Այդ մասին ողջ Գյումրին խոսել է մինչեւ այդ եւ ողջ Գյումրին կխոսի նաեւ դրանից հետո, իսկ մնացածը թող բժշկական քննություն իրականացնողները հերթեն կամ հաստատեն։ Բայց որ ինքը ողջ Գյումրիում հայտնի է, որպես այդպիսին դա ես չէ, որ պետք է ասեմ, դա հայտնի բան է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930