Aravot.am-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչությունից գրություն է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Տաթեւ հայանքի Շինուհայր բնակավայրի բնակիչ Յ. Մ.-ն, 2021թ. օգոստոսից մինչեւ 2022թ. դեկտեմբեր ամիսը գտնվելով արտերկրում, 2022թ. հոկտեմբերին Տաթև համայնքի ղեկավարի հետ կնքել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ՀՀ աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022թ. պետական աջակցության» ծրագրի մասնակցության վերաբերյալ պայմանագիր, ապա նշված ծրագրի շրջանակներում 1.448 հա վարելահողում ցորենի չհավաստագրված սերմի ցանքս իրականացնելու համար, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացել է 101.360 դրամ փոխատուցում:
Փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե: