Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դա պե՞տք է մեզ. «Ազգ»

Նոյեմբեր 22,2024 11:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Առաջին անգամն եմ տեսնում, որ հյուրընկալվողը, այս պարագայում՝ վարչապետ Ն. Փաշինյանը, հյուրընկալողի տուն գնալիս, այս պարագայում՝ Մանկավարժական համալսարան, ի՛նքն է որոշում, թե ո՞վ եւ ովքե՞ր են լինելու այդ տանը: Արտառոց այդ դեպքին անձամբ ականատես եղա, երբ, չորեքշաբթի առավոտ, ուզեցի մուտք գործել իմ- մեր համալսարան՝ 3-րդ կուրսի ուսանողներիս դասախոսելու, այս անգամ՝ «Քարոզչական պատերազմներ» թեմայով:

Դուռը իր մարմնով փակել էր մի ոստիկան, ձեռքին՝ պլանշեթ, վրան՝ անվանացանկ:

Դասախոսներիցս անձնագիր էր պահանջում, ուսանողներից՝ նույնպես: Վերջիններից ոմանց ներս էր թողնում, մյուսներին՝ «էսօր դաս չկա» ասելով՝ հետ ուղարկում, նույնը ասաց նաեւ ինձ, ցուցակում անուն-ազգանունս ստուգելուց հետո:

Ոստիկանն անշուշտ մենակ չէր: Նրանք շատ էին, Ալեք Մանուկյան-Սայաթ Նովա խաչմերուկից սկսած մինչեւ մեր ֆակուլտետի դուռը, նաեւ դռնից ներս տեղադրված մետաղաորսիչ անցակետի շուրջ, ավելի քան 100 հոգի՝ ներառյալ անընդհատ ճչացող ավտոմեքենաների ներսինները: Զննող աչքերով տնտղում էին բոլորին: Կարծես ինչ-որ բանի էին սպասում:

Այդպես էլ որեւէ բան չպատահեց: Բայց պատահեց այն, որ քիչ անց ժամանեց Ինքը՝ Նորին Մեծություն Պետությունը: Ես չտեսա այդ պատմական պահը:

Ու որպեսզի երազախաբությունից դուրս հանենք մեր երկրի ներքին անվտանգության համակարգի պատասխանատուներին, հին թե նոր, ու մանավանդ «քառսուն գոմշի կաշվով» պաշտպանվող վարչապետին, եկեք հիշենք ընտրյալ նախագահ Թրամփի դեմ մահափորձի կապակցությամբ ամերիկյան մամուլում կրկին շրջանառված խոսքը՝ կարեւորը կանխելն է, իսկ կանխումը հետախուզական մարմինների գործն է, անձայն, անշշուկ, աննկատ աշխատանքը:

Մեկ էլ՝ անհամոզիչ պատճառաբանությամբ դպրոց ու համալսարան փակելը, դասաժամեր գողանալը, ճանապարհ ու երթեւեկ փակելը, ոստիկանական show-երով սեփական անձը կարեւորելը ծառայում են մեկ բանի՝ ատելության խորացմանը:

Դա պե՞տք է մեզ: Իսկ իրե՞ն…:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930