Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ, Արցախ» գոռալուց հետո մինչ օրս գործազուրկ է

Նոյեմբեր 22,2024 13:00

Մեր հարգելի վարչապետը խոստացել էր սիրո եւ համերաշխության դարաշրջան:

Սակայն ինձ համար անձնապես անհասկանալի է՝ ինչու վարչապետը «տարաբախտ» դուրս եկավ եւ իր օրոք հայրենադարձների «սիրտը կոտրվեց»:

«Հալեպի շուկայի» պատմությունը հիշենք: Սիրիայի աղետից հետո Հայաստանում ապաստանած սիրիահայ վարձակալներն իրենց խանութներից կանխաժամ դուրս բերվեցին, տաս-տասնհինգ րոպեում (նրանք պայմանագիր էին կնքել Մետրոպոլիտենի հետ՝ Հանրապետության հրապարակի հարակից տարածքում առեւտրային գործունեություն ծավալելու համար-Պ.Մ.) եւ նրանցից շատերը, ովքեր համուհոտ էին հաղորդել, այդ գողտրիկ շուկայում, ափսոսանքով ասում էին. «ինչու այստեղ եկանք»:

Սակայն արդյո՞ք վարչապետը լուր ունի, թե իրեն նայած, սիրիահայ հայրենադարձներից մեկը՝ Հակոբ Պերպերեանը, որ արցախյան երկու պատերազմների մասնակից է, ինչպես է, ինչ հանգամանքներում հայտնվեց գործազուրկի կարգավիճակում:

Հակոբը, ով աշխատել է բարմեն, մեզ հետ զրույցում պատմում է. «Ոչ աշխատանքային օրով իր աշխատավայրում էր, երբ վարչապետն իր ամբողջ ընտանիքով ներս մտավ: Ուրախ առիթ կար: Երբ դուրս եկան, նրանց ուղղությամբ «Արցախ», «Արցախ» գոռացի: Այդ հիմնարկի տնօրենը հաջորդ օրը կապվեց հետս, ասաց, գործի չգաս, «հաճախորդին»՝ այս պարագայում վարչապետին նեղություն տված ես»:

Տնօրենը «խաբեց», արձակուրդ ուղարկեց Հակոբին, եւ երիտասարդին գործից ազատեցին, մինչ օրս անգործ է: Այդ մասին նա տվել է հարցազրույց, թե ինձ, թե «Հայելուն»:

«Մենք միշտ օտար ենք, հայաստանցիները մեր մեջ տարբերություն են դնում»,-ասում է Հակոբը:

Իհարկե, մեկ հարցազրույց վարելով Հակոբի հետ՝ չեմ կարող որոշ հարցերի պատասխանները գտնել եւ՝ հաստատել, սակայն վարչապետը, ով հայտարարել էր, թե «Հայաստանն ունի 2 միլիոն վարչապետ», արդյո՞ք գոնե՝ առնվազն՝ այս հարցին կարող էր միջամտեր եւ այնտեղ՝ տեղում «Սեր եւ համերաշխություն» հաստատեր:

ՊԵՏՐՈՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ

բլոգեր

«Առավոտ» օրաթերթ,
21.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930