«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որն առանց հանձնաժողովի նախագահի է, հիմք ընդունելով սեփական ուսումնասիրության եւ աուդիտի եզրակացության տվյալները, պարզել է, որ «Բաս վոյաժ» ՍՊԸ-ն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կատարել է նվիրատվություն թույլատրելի չափից 7 անգամ ավելի` 700 հազար դրամ։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հարուցված ՎԻՎ/324/2024 23 էջանոց գործի արդյունքում նվիրատուի տնօրեն Արսեն Բաղդագուլյանը տուգանվել է փոխանցած գումարի չափով` 700 հազար դրամ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։